Տավուշի մարզ

  • Նկարագրեք Տավուշի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

 Տավուշի մարզն ունի արտաքին սահմաններ Վրաստանի և Ադրբեջանի, իսկ ՀՀ-ի ներսում՝ Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հետ:

Խորհրդային տարիներին մարզի տարածքը Հայաստանի համար գլխավոր դարպասի դեր էր կատարում, որով Հայաստան մուտք էին գործում երկու գլխավոր երկաթուղիները, գլխավոր ավտոմայրուղին և գլխավոր գազատար խողովակը: Այստեղով էր անցնում Հայաստանն Անդրկովկասի միասնական էներգահամակարգին կապող էլեկտրահաղորդման բարձր լարման գլխավոր գիծը։

Նախկինում Տավուշի տարածքի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Տավուշի մարզն իր ներկայիս սահմաններով կազմավորվել է Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի նախկին վարչական շրջանների միավորումից:

  • Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

Մարզը տիպիկ լեռնային ռելեֆով է։ Այստեղ հարավից դեպի հյուսիս բարձրությունը աստիճանաբար իջնում է հասնելով 3000 մետրից մինչև 400 մետրի։ Մարզը հարուստ է ոչ մետաղային օգտակար հանածոններով։ Ձմեռը մեղմ է, ամռանը շոգ։ 

Գետային ցանցը խիտ է, իսկ ամենամեծ գետը Աղստեղվն է, որից նշանավավոր վտակներ են Գետիկը և Ոսկեպարը։ Այնտեղ է գտնվում շատերի կողմից հայտնի պարզ լիճը։ 

Այս մարզը ՀՀ-ի ամենաանտառապատ մարզն է։ Մարզի կեսը պատված է լեռներով։

  • Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

Մարզը բնակեցված է եղել հին ժամանակներից սկսած: Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ դաշտային Արցախի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակեցվել են մարզի ստորին գոտու գյուղերում:

Տավուշի մարզում նույնպես բնակչության մեծ մասը (58%) ապրում է գյուղերում։ Քաղաքները 5-ն են՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ: 

Advertisement

Բնակավայրերը մեծամասնությամբ գտնվում են մարզի տարածքի ըն– դամենը 1/3-ը կազմող ստորին սահմանամերձ գոտում՝ մինչև 1000 մ բա– ցարձակ բարձրություններում: Բացառություն են կազմում Դիլիջան քա– ղաքը և դրան հարող գյուղերի խումբը, որոնք գտնվում են Աղստև գետի վերին հոսանքի շրջանում։

Մարզկենտրոն Իջևանը (21,1 հազ. մարդ): Մարզի տարածքի նկատմամբ ունի հարմար ՏԱԴ: Նրա տնտեսական դերը մեծացել է 19-րդ դարի վերջերին, երբ կառուցվել է Ղազախ–Իջևան–Սևան–Երևան ռազմավարական նշանակության խճուղին:

Տավուշի մարզի ամենահին քաղաքը՝ Դիլիջանը (17,7 հազ.մարդ), առողջարանային գործառույթից բացի, ձեռք է բերում նաև ֆինանսական և կրթական գործառույթներ: 

  • Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

Տավուշի մարզը ՀՀ վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը վեց անգամ գերազանցում է արդյունաբերության արտադրանքին։ Նրա առաջատար ճյուղը` ծխախոտագործությունը, վերջին տարիներին կրկին վերելք է ապրում։ Աստիճանաբար մարզի գյուղատնտեսության դիմագիծը որոշող ճյուղի նախկին համբավը վերականգնում է նաև պտղաբուծությունը, հատկապես դեղձի մշակությունը։ Տավուշի մարզի անասնապահությունը ևս ունի իր յուրահատուկությունը։ Այն մարզերի մեջ միակն է, որտեղ գերակշռողը խոզաբուծությունն է, որի զարգացման համար դրական նախադրյալ է անտառային կերի առատությունը։ Գյուղատնտեսական հումքի մշակման համար ստեղծել են մրգի պահածոների, գինու և պանրի գործարաններ։ 

  • Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

Մարզի զարգացվածությունը անհամաչափ է: Աչքի է ընկնում Դիլիջանը, իր հյուրանոցներով, որը օգուտ է զբոսաշրջության զարգացման համար: Մեծ խնդիր է հանդիսանում սողանքները քանի որ վնասում է տնտեսությանը, շենքերին և ճանապարհներին: Բայց կարծում եմ կկարողանա առաջ գնալ, քանի որ ունի բանականին շատ բնական հարստություններ:

  • Նկարագրե՛լ Տավուշի մարզի դերը ռազմական աշխարհագրության մեջ։
  • Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Տավուշի մարզի լեռնագրական միավորները, ջրագրական ցանցը և խոշոր քաղաքները։ Էլ․ քարտեզ․

Оставьте комментарий