Վարկերի մասին

Վարկ (լատին․՝ creditum պարտք, լատին․՝ credere վստահել բառերից) կամ վարկային հարաբերություններ, տնտեսական կատեգորիա, փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրում՝ տոկոսի վճարման պայմանով։ Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով։ Այն հասարակական հարաբերություն է, որն առաջանում է տնտեսության սուբյեկտների միջև արժեքի շարժի հետևանքով։ Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։ Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները։ Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները՝ միայն գրավադրմամբ վարկեր։

  • Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր։
  • Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն)։ 
  • Վերաբաշխման գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այս գործառույթով ժամանակավորապես ազատ դրամական միջոցները շարժման մեջ են դրվում և վերածվում ակտիվ գործող միջոցների։ Դա հասարակության ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխումն է այն տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք փողի կարիք ունեն։ Քանի որ վարկն իր տոկոսով հանդերձ պետք է վերադարձվի, ուստի փոխառուները ձգտում են ավելի արդյունավետ օգտագործել վարկերը, կատարելագործել տնտեսավարման մեթոդները, բարձրացնել տնտեսության եկամտաբերությունը, որովհետև վարկի մարման աղբյուրը վերջին հաշվով ստացված շահույթն է։ Այսպիսով, վարկի այս գործառույթի միջոցով տնտեսական գործընթացներն ավելի են արագացվում, դրամական միջոցներին հաջորդում է հարաշարժությունը։

Բանկային վարկ

Ձեռնարկատիրոջը կամ վարկառուին փողի ձևով տրամադրվող վարկ։ Բանկային վարկը առաջացել է առևտրային վարկից, սակայն ունի իր տարբերությունները։ Եթե առևտրային վարկի օբյեկտը ապրանքային կապիտալն է, ապա բանկային վարկի դեպքում՝ դրամական և փոխատվական կապիտալը։ Բանկային վարկի միջոցով ազատ դրամական միջոցները կարող են շարժվել ցանկացած ուղղությամբ։ Այս երկու հիմնական ձևերից բացի, տնտեսության զարգացմանը զուգընթաց, երևան են գալիս նաև վարկի մի շարք տարատեսակներ։

Սպառողական վարկ

Տրամադրվում է բնակչությանը անձնական սպառման ապրանքների վաճառքի ժամանակ։ Այն տրվում է երկարատև օգտագործման ապրանքներ ձեռք բերելու համար։ Սպառողական վարկը կարող է հանդես գալ և՛ ապրանքային, և՛ դրամական ձևերով։ Այն ունի կարճաժամկետ և միջին ժամկետային բնույթ և խթանում է բնակչության պահանջարկը երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ։ Հաճախ բանկերը խանութների հետ պայմանագիր են կնքում՝ իրենց հաճախորդներին վարկով ապրանքներ վաճառելու համար։ Բանկերը ապրանքների դիմաց խանութներին անմիջապես վճարում են կանխիկ դրամով, իսկ գնորդները աստիճանաբար մարում են բանկի վարկը։ Սպառողական վարկի առկայությունը բերում է բնակչության պարտքերի մեծացմանը։ Ապառիկ վաճառքի դեպքում ապրանքների գները սովորականից ավելի բարձր են լինում։ Եվ եթե փոխառուն ի վիճակի չի լինում մինչև վերջ մարել վարկը, ապա փոխատուն իրավունք ունի սեփականացնել վարկով ձեռք բերված իրը։

Պետական վարկ

Վարկային հարաբերությունների համակարգ, որտեղ կողմերից մեկը պետությունն է կամ տեղական կառավարման մարմինները։ Պետական վարկի հիմնական ձևերն են՝ պետական փոխառությունները, կարճաժամկետ պարտավորությունները, մուրհակները, բանկերում բնակչության խնայողությունները և այլն։ Պետությունը վարկատուի կամ փոխառուի դեպքում կարող է հանդես գալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ։ Ներքին պետական վարկի դեպքում վարկառուները բանկերն են, կառավարական հիմնարկները, տարբեր կարգի ընկերությունները, ապահովագրական հիմնարկները և այլն, իսկ պետությունը կատարում է փոխառուի դեր։ Երբ փոխառուները իշխանության տեղական մարմիններն են, առանձին ընկերություններն ու ֆիրմաները, ուրեմն պետությունը վարկատուի դեր է կատարում։ Ներքին պետական վարկը օգտագործվում է պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար։ Պետական վարկը ազատ դրամական միջոցների հավաքագրման եղանակներից մեկն է։

Միջազգային վարկ[խմբագրել 

Պետությունների կամ առանձին անձանց կողմից արտասահմանյան պետություններին կամ քաղաքացիներին տրամադրված վարկ։ Նմանատիպ վարկ կարող են տրամադրել նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Միջազգային վարկը կարող է լինել առևտրային կամ բանկային վարկերի ձևով։

Հիփոթեքային վարկ.

Տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար՝ գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը։ Հիփոթեքային վարկի տրամադրվում են միջինում 15 տարի ժամկետով (կարելի է հանդիպել 1-ից մինչև 30 տարով առաջարկների)։ Հիփոթեքային վարկերի պարագայում գործում են վարկավորման հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրեր։ Եթե վճարում եք եկամտային հարկ և ցանկանում եք հիփոթեքային վարկ վերցնել, ապա բնակարանը կառուցողապատողից ձեռք բերելու դեպքում վճարած եկամտային հարկի գումարներից ձեզ կվերադարձվեն վարկի տոկոսների գումարները;

Գյուղատնտեսական վարկ

Տրամադրվում է գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով։ Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է մարդկանց և կազմակերպություններին։ Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում,  որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում։

                      

Оставьте комментарий